Jump to content

ՀՍՀ/ԾՂԱԼԹԲԻԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՂԱԼԹԲԻԼԱ (վրաց. տաք ջուր), Նորշեն, Նոշեն, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրշկենտրոնից 14 կմ հարավ-արևմուտք: Սահմանակից է Թուրքիային: Հվ-արլ-ից շրջապատված է անտառապատ լեռներով, իսկ հսարմից՝ պտղատու այգիներով: Գյուղի կենտրոնում բխում է ծծմբային հանքային տաք ջուր (մոտ 25—28 С). որից գյուղն ստացել է իր անունը: Սովետական տնտեսությունը, որը միավորուս է նաև Աբաթխև, Ծինուբան, Նաոխրհբ և Ջուլղա գյուղերր, զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկի (ցորեն, գարի), բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց: Ծ-ի Ս. փրկիչ քարաշեն եկեղեցին (կառուցվել է 1886-ին) ընդարձակ ադոթասրահով, երկու ավանդատներով, հվ. և արմ. մուտքերով, գմբեթավոր կառույց է՝ շրջապատված քարե պարսպով: Եկեղեցուն կից գործել է ձմեռային վարժարան: Գյուղի շրջակայքում կան հին բնակավայրերի, շեների, հասարակական շենքերի, եկեղեցիների ավերակներ (Ներքին Ուսկայի ավերակ եկեղեցին ևն), ճառալի կանգուն բերդը: Պահպանվել է ձիթհանք: Ծ-ով է անցել Ախալցխա—Էրզրումի առևտրական ուղին: Հայերը (34 ընտանիք) գաղթել են Էրզրումի գավառի Նորշեն գյուղից, 1830-ին:

Մ. Դարբինյան