Jump to content

ՀՍՀ/ԾՂԱԼՏՈՒԲՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՂԱԼՏՈՒԲՈ, քաղաք Վրացական ՍՍՀ Ծղալտուբոյի շրջանում, Մեծ Կովկասիհարավային նախալեռներում, Քութայիսից 12 կմ հյուսիս-արևմուտք: 17 հդ. բն.(1974): Բալնեոլոգիական առողջարան է: Բուժիչ միջոցները տաք (32—35°C), թույլհանքայնացված, ռադոնային աղբյուրներն են՝ ազոտի բարձր պարունակությամբ: Բուժվում են հոդերի, ծայրամասային նյարդային, սիրտ-անոթային համակարգերի հիվանդություններով և քրոնիկական թունավորումներով տառապողները: Գործում է ամբողջ տարին: