ՀՍՀ/ԾՂԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՂԱԿ, Ծղկամ, գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում, Վանա լճի հյուսիս-արևմտյան ափին: 1909-ին ուներ 60 տուն (496 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Թեոդորոս) և վարժարան: Գյուղի մոտ էր Ս. Աստվածածին կիստվեր վանքը: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նըրանց մեծ մասը բնաջնջվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
Վ. Գրիգորյան
