ՀՍՀ/ԾՂՈՒԿ
ԾՂՈՒԿ, Մղուկք, գավառ Մեծ Հայքի Սյունյաց նահանգում: Ընդգրկում էր Որոտան գետի վերին հոսանքի շրջանը (Ծաղկո գետ): Արլ-ից սահմանակից էր Աղահեճք և Հաբաէղ գավառներին՝ բնական սահմանագիծ ունենալով Իշխանասար լեռը, արմ-ից՝ ճահուկին և Վայոց ձորին, հվից՝ Բադս, Ձորք, ԳոդթնևԵրնջակ գավառներին: Վերջինների հետ սահման ծառայում էր Բարկոլշատի լեռնաշղթայի Գազբոեյլ և Դեմիր դաղ գագաթների միջև ձգվող հատվածը: Հս-ում Ծ. սահմանակից էր Արցախի Ծար գավառին: Հիմնականում համապատասխանում է ներկայիս ՀՍՍՀ Սիսիանի շրջանին: Տաթևի վանքի հարկատու գյուղերի հին ցուցակում (կազմված X դ.) գավառի հվ-արլ. մասը կոչվել է Ծղուկ, իսկ հս-արմ-ը՝ Այլախ: XIII դարից գավառը կոչվել է նաև Որոտան, ավելի ուշ՝ Սիսիան: Կլիման ցամաքային է, ամառը՝ մեղմ, ձմեռը՝ երկարատև, ցրտաշունչ: Տարվա միջին ջերմաստիճանը 10°C-ից ցածր է: Բուսականությունը աղքատ է, լեռները լերկ են, բացառությամբ Տաթևի շրջանի, որտեղ կան անտառակներ: Հարուստ է հանքային թրերով (առավելապես ածխաթթվային): Ծ-ում եղել են արծաթի և պղնձի հանքեր: Լեռնագագաթներից են Գազ-բոեյլը, Պետրուսախաչը, Պգապերթը, Ցարաքարը, նորը, Սալվարդը, Քեչաբերդը, Լաստը: Կան մի քանի փոքր լճակներ, որոնցից են Կարմիր և Սև լճերը: Վաղ միջնադարում (III—V 1 II դդ.) Ծ. մտնում էր Սյունյաց նախարարության մեջ, V դ. Մամհկոնյանները պարսիկներից ազատագրել են Ծ-ի Որոտն և Վասակաշատ բերդերը 821-ին Սյունիք է ներխուժել արաբ Հլորավար Սևադա ալ-Գահհաֆը և ամրացել Շաղատի բերդում: Սյունիքի գահերեց իշխան Վասակը խուրրամյանների առաջնորդ Բաբեկի օգնությամբ արաբներին դուրս է քշել Սյունիքից: Նույն թվականին մահացել է Վասակ գահերեցը, իսկ Բաբեկը ամուսնացել է նրա աղջկա հետ, որպես օժիտ սեփականացրել գավառը: X դ. սկզբից սկսվել և մի ամբողջ հարյուրամյակ էն տևել Յուր, Տալամեկք, Բերդ, Ավելադաշա գյուղերի ընդվզումները Տաթևի վանէի դեմ: 932-ին Տաթևի վանահայր Հակոյ, եպիսկոպոսը գնամ է Զագեձորի կամ Վարարակի ջուրը, կառուցում է ջրանցք և բերում Տաթևի վանքի մոտ գտնվող Ցաքուտ կոչված վայրը, որտեղ այգիներ է Կտեղծում: Այդ վայրը կոչվում է Վարդուտ: x դ. վերջերից մինչև 1170-ը Ծ. եղել է Սյունյաց և Բաղաց թագավորության կազմում: 1104-ին սելջուկները գրավել են Ծ-ի Որոտն բերդը՝ շրջակա ամրությունների հետ: 1211-ին գավառը գրավել են Զաքպրե ու իվանե Զաքարյանները և հանձնել էիպարիտ Օրբելյանին: XIII դ. կեսին Սմբատ Օրբելյան իշխանը մոնղոլ զորավար Բաչուի օգնությամբ նորից է տիրել իր կալվածքներին: 1699-ին Ծ-ի Անգեղակոթ գյուղում տեղի է ունեցել խոր-հըրդաժողով՝ Իսրայել Օրու մասնակցությամբ: 1724-ին Դավիթ Բեկը գրավել է Ծ-ի Որոտան բերդը: Ծ-ի նշանավոր վայրերից էր Շաղատ գյուղաքաղաքը, որը Սյունյաց իշխանների գահանիստն էր և նահանգի եպիսկոպոսանիստը (IV—VIII դդ.): Շաղատում էր Սյունյաց հռչակավոր վարդապետարանը կամ ճեմարանը՝ ստեղծված Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի օրոք: V—VII դդ. հիշվում են այստեղ ուսանած վարդապետներ և քերթողներ Պետրոսը, Վրթանեսը, Թեոդորոսը, իսկ VIII դ. սկզբում՝ փիլիսոփա Ստեփանոս եպիսկոպոսը: Հետագայում վարդապետարանը Շաղատից տեղափոխվել է Տաթև: IX դ. եպիսկոպոսանիստ է դարձել Տաթեը: Գավառի նշանավոր պաշտպանական կառույցներից են եղել Որոտն, վասակաշատ, Բորտի, Սյունի, Շաղատ բերդերը, Յուրաքարը (Յուրաբերդ): Նշանավոր վանքերից էին Տաթևը, Մեծ անապատը, Սյունին, Թանա-հատը, Որոտանը: Գավառի համար տնտ. մեծ նշանակություն է ունեցել Շաղատ—Նախճավան ճանապարհը, որով կապվել է Դվին—փայտակարան և Դվին—Նախճավան—Թավրիզ տարանցիկ ճանապարհների հետ:
Գրկ. Ստեփանոս Օրբելյան,
Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Լալայան Ե., Զանգեզուրի գավառ, հ. 1, Թ., 1898: Ութմազյան Հ. Մ., Սյունիքը IX—X դարերում, Ե., 1958: Հակոբյան Թ. W., Սյունիքի թագավորությունը, Ե., 1966:
Ա. Ղարագյոզյան
