ՀՍՀ/ԾՆԵԲԵԿ
ԾՆԵԲԵԿ (Asparagus), ծնեփակ, շուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա, խիստ ճյուղավորված կիսաթփեր են և լիաններ: Հայտնի է մոտ 300 տեսակ, ՍՍՀՄ-ում՝ 30, ՀՍՍՀ-ում՝ 7: Կոճղարմատավոր բույս է, ցողունի բարձրությունը՝ 120—150 սմ, ծաղիկները մանր են, բաց կանաչավուն, երբեմն՝ դեղնավուն, փոշոտումը խաչաձև է: Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, հասունացման ժամանակ՝ կարմիր: Առավել տնտ. նշանակություն ունի դեղորայքային Ծ. (A. officinalis): Վայրի տեսակներըտարածված են Արևմտրսն Եվրոպայում, միջերկրածովյան երկրներում, Բալկան-ներում, ՍՍՀՄ-ում՝ եվրոպական մասում, Արևմտյան Սիբիրում, Կովկասում: Ծ-ի մի քանի վայրի՝ տեսակներ աճում են ՀՍՍՀ շատ շրջաններում: ՍՍՀՄ-ում մշակվում է եվրոպական մասի կենտրոնական և հվ. մասում, Անդրկովկասում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում: Սննդի մեջ օգտա գործում են ընձյուղները (խաշած, տապակած, պահածոյացված), որոնք հարուստ են վիտամիններով (А, В 1 В 2, С, Р, РР), հանքային աղերով: Արմատները և մատ ղաշ ընձյուղները նաև դեղամիջոց են: Ծ. աճեցվում է տնկարաններում, բազմացվում է սերմերով՝ սածիլներով, և վեգետատիվ եղանակով՝ կոճղարմատների բաժանմամբ: Լուսասեր բույս է, լավ է աճումփուխր, օրգ. նյութերով հարուստ, թույլ հիմնային հողերում:
Ե. Աթաբեկյան
