Jump to content

ՀՍՀ/ԾՆԾՂԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՆԾՂԱՆԵՐ, նվագախմբային հարվածային երաժշտական գործիք՝ պղնձի և անագի համաձուլվածքից երկու սկավառակ (մոտ 400 սմ տրամագծով), որոնց կենտրոնում, արտաքին կողմից, ամրացված են կաշեփոկեր: Ծ. միմյանց հարվածելիս առաջանում է երկարատև, զրնգուն ձայն: Օգտագործվել են դեռես Հին Եգիպտոսում (137 սմ տրամագծով երկու զույգ Ծ. գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում): Հին Հայաստանում գործածվել են հոգևոր ծեսերիևաշխարհիկ հանդեսների ժամանակ: Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել են ուրարտ. Ծ.: XV—XVI դարերից Ծ. պատրաստող վարպետներ է տվել Զիլճյան ընտանիքը: