Jump to content

ՀՍՀ/ԾՆԿԱՁԵՎ ԼԻՍԵՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՆԿԱՁԵՎ ԼԻՍԵՌ, առանցքակալների վրա հենվող մեկ կամ մի քանի ծնկներից և մի քանի համառանցք հիմնական վզիկներից բաղկացած լիսեռ: Յուրաքանչյուր ծունկ ունի երկու այտ և մեկ վզիկ՝ շարժաթևի միացման համար: Շարժաթևի վզիկների առանցքները Ծ. լ-ի առանցքի նկատմամբ շեղված են (նկ.): Ծ. լ. շուռտվիկային մեխանիզմի պտտվող օղակն է: Կիրառվում է մխոցային շարժիչներում, պոմպերում, կոմպրեսորներում, դարբ-նոցա-մամլիչային մեքենաներում: Ծ. լ. պատրաստում են ածխածնային և լեգիրված պողպատներից կամ բարձրամուր թուշից: Պարզագույն Ծ. լ. կարելի է համարել շուռտվիկը: