ՀՍՀ/ԾՆԿԱՅԻՆ ՀՈԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՆԿԱՅԻՆ ՀՈԴ (Articulatio genus), մարդու մարմնի ամենախոշոր հոդը: Կազմությանը մասնակցում են ազդրոսկրի ստորին ծայրն իր աճառածածկ հոդամակերեսով, ոլոքի դրսային և միշային կոճերը՝ աճառածածկ գոգ հոդամակերեսներով, և ծնկոսկրը՝ իր հոդամակերեսով: Ծ. հ-ի հոդաշապիկը բավական պիրկ է, նրա ձուսպաթաղանթային շերտն առաջացնում է տարբեր չափերի բազմաթիվ ծալքեր, որոնք մեծացնում են մակերևույթը: Հոդն ամրացնում են միշային և դրսային համակողմնային ու ծնկոսկրի սեփական, ինչպես նաև ներհոդային առաշային ու ետին խաչաձև կապանները: Վերջիններս նաև սահմանափակում են հոդի շարժումների ծավալը: Ծ. հ-ում կատարվում է ծալում և տարածում, իսկ նրա ծալված վիճակում սրունքը կատարում է ներս և դուրս պտույտներ:
