ՀՍՀ/ԾՈԲ
ԾՈԲ, Ծոփ, Մեծ Հայքի Գոոգարք նահանգի Ծոբոփոր գավառի կենտրոնը միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկը: Ծ-ից հս. ամրոցի (X—XI դդ.) ավերակներն են: Բուրգերով ուժեղացված, խոշոր քարերից, կրաշաղախով շինված պարիսպները շրջալիակում էին ամրոցի տարածքը երեք կողմից, իսկ հվ-արլ-ից բնական պատնեշն էր՝ անդնդախոր ձորը: XII դ. ամրոցն անցել է Սմբատ իշխանի որդի Ուքանին. 1211-ին այն նվիրաբերվել է Հաղպատի վանքին: Ծ-ում են V դ. միանավ եկեղեցու (գրականության մեջ հայտնի է Ծոփքի բազիլիկ անունով) ավերակները: Կառուցված է մաքուր տաշած բազալտի խոշոր քարերից: Հվ. մուտքն ունի շեշտված պայտաձև լյունետ: Ճակատների վրական քանդակազարդ քարե կալունակներ: Ներսում պահպանվել է որմնամույթի խոյակներից մեկը՝ կենդանակերպ քանդակներով (վազող եղնիկներ, ետևի թաթերին նստած առյուծ): Աբակի բուսական զարդաքանդակը ոճով մոտ է Քասաղի, Տեկորի տաճարների համանման քանդակներին: Ծ-ի եկեղեցու բարձրաքանդակներն աչքի են ընկնում պլաստիկայով, դինամիզմով և կատարման ռեալիզմով:
Գրկ. Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 3, Նյու Յորք, 1944: Առաքելյան Բ, Հայկական պատկերաքանդակները IV—VII դարերում, Ե., 1949: Մ. Հասրաթյան
