Jump to content

ՀՍՀ/ԾՈԲՈՓՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈԲՈՓՈՐ, Ծոփոփոր, Ծոբ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Ընդգրկում էր Ձոբաց (այժմ՝ Շուլավեր) գետի հովիտը՝ մինչև Զորազետի (այժմ՝ Դեբեդի) ստորիս հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ: Կենտրոնն էր Ծոբ ամրոցը, որի անունով կոչվել է գավառը: Ծ-ում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Թումանյանի շրջանի Ախթալա հանքավայրը): 627-ի պարսկ. արշավանքի ժամանակ բյուգանդական կայսր Հերակլը Ծ-ում հիմնադրել է Ս. Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը):

Գրկ. Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վնն., 1907: Արևմտյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»ի, Ե.,1963: Ռ. Մաթևոսյան