Jump to content

ՀՍՀ/ԾՈԾՐԱԿԻՉ ՀԱՍՏՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈԾՐԱԿԻՉ ՀԱՍՏՈՑ, մետաղահատ հաստոց՝ կտրող գործիքների (ձևավոր ֆրեզներ, անցքակոկիչներ, ներպարուրակիչներ) ատամների ծոծրակման համար: Ծոծրակումը Արքիմեդի կամ լոգարիթմական պարուրագծով ատամի ետևի մակերևույթի (ծոծրակի) մշակումն է, որը վերասրումից հետո պահպանում է ատամի ետևի անկյան և պրոֆիլի ձևի անփոփոխելիությունը: Ծ. հ. ունիվերսալ խառատային հաստոցից տարբերվում է նրանով, որ մշակվող գործիքի պտույտի ընթացքում, ամեն մի ատամին համապատասխան, անկյան դարձի ժամանակ, սուպորտի սահնակին (2) հաղորդվում է պարբերական ետադարձ-համընթաց շարժում: Առաջընթացը դեպի նախապատրաստուկի առանցքը կատարվում է դանդաղ, որի ժամանակ մշակվում է ծոծրակը, ետդարձը դեպի ելման դիրքը թռիչքային է: Ետադարձ-համընթաց շարժման օրինաչափությունը կարգավորված է բռունցքի (1) պրոֆիլով, որն իր շարժումն ստանում է իլի պտույտների հետ կինեմատիկորեն կապված լիսեռից (3):

Ա. Արզումանյան