ՀՍՀ/ԾՈՎ
ԾՈՎ, Համաշխարհային օվկիանոսի մաս, որը քիչ թե շատ մեկուսացած է ցամաքով (թերակղզիներով, կղզիներով) կամ ստորջրյա բարձունքներով: Օվկիանոսի բաց մասերից գլխավորապես տարբերվում է ջրաբանական, օդերևութաբանական և կլիմայական ռեժիմով: Մի քանի տիպիկ Ծ-եր ավանդաբար կրում են «ծոց» սխալ անվանումը (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից): Դրան հակառակ Ծ. են կոչվում մի քանի լճեր (Կասպից, Արալյան, Մեռյալ), օվկիանոսային բաց տարածություններ (Սարգասյան, Ֆիլիպինյան): Ըստ աշխարհագրական դիրքի, մեկուսացվածության և երկրաբանական կառուցվածքի, Ծ-երը բաժանվում են երեք խմբի՝ ներքին (միջերկրային և կիսափակ), ծայրամասային և միջկղզային ծովեր: Ծ-երը երկրաբանական առումով երիտասարդ Են: Դրանք առաջացել են պալեոգեննեոգենում և վերջնականապես ձևավորվել անթրպոգենում: Կլիման և ջրի ջերմաստիճանը կախված են Ծ-ի աշխարհագրական լայնությունից, ջրային զանգվածի ծավալից ու խորությունից, հարակից ցամաքնեոի կլիմայից: Դրանցից շատերի (Միջերկրական, Կարմիր, Ավստրալո-Ասիական Ծ-եր, Պարսից ծոց) ջուրը թե մակերեսին և թե խորքում ավելի տաք է, քան օվկիանոսի հարևան տարածությաններինր, իսև մյուս-ներինը (Օխոտի, Բերինգի Ծ-եր, Մ. Լավրենտիոսի, Հուդզոնի ծոցեր)՝ ավելի սառը: Աշխարհում ջրոլորտի մակերևութային առավելագույն ջերմաստիճանները գրանցված են ոչ թե օվկիանոսներում (32°C), այլ՝ Ծ-երում (Կարմիր Ծ-ում, Պարսից ծոցում՝ մինչև 35°C): Ծ-ի ջրի աղիությունը, ի տարբերություն օվկիանոսի, խիստ տատանվում է: Սև ծովի մակերեսին աղիությունը 18 00 է, իսկ հս. ափերի մոտ, թափվող գետերի շնորհիվ, հասնում է 5—6 00-ի: Խոնավ ու ցուրտ շրջանում գտնվող Բալթիկ Ծ-ի ներհոսքի շնորհիվ, սառցապատումը շուտ է վերանում, քան օվկիանոսում: Ծ-ի ջրի գույնը բարձր ջերմաստիճանի և զգալի աղիության պայմաններում կապույտ է, մերձբևեռային սառը և նվազ աղիության դեպքում՝ կանաչավուն: Ծովային հոսանքներ առկա են համարյա բոլոր ծովերում: Դրանց առաջացման պատճառը քամիները և գետերն են: Գերակշռող ուղղությունը ցիկլոնային է: Ծ-ի օրգ. աշխարհը, ի տարբերություն բաց օվկիանոսի, ներկայացված է զգալի թվով էնդեմիկ տեսակներով և հաճախ ավելի բազմազան է, որի պատճառները, բացի մեկուսացվածությունից, հանդիսանում են Ծ-ում կյանքի բազմազան պայմաններն ու ջրավազանների երկրաբանական առանձնահատկությունները:
Գրկ. Шокальский Ю.М., Океанография, 2 изд., Л., 1959 Леонов А. К., Региональная океанография, ч. 1, Л., 1960 Море. Сб.пер. с франц., М., 1960.
Ա. Ասլանյան
