ՀՍՀ/ԾՈՎԱԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՈՎԱԳՅՈՒՂ (մինչև 1935-ը՝ Չիբուխլու), գյուղ Հայկական ՍՍՀ Սևանի շրջանում, Սևանա լճի ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, ակոլմբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Ծ-ում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (մ. թ. ա. առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր: Հիմնադրել են Բայազետի Արծափ գյուղից եկածները, 1830-ին:
