ՀՍՀ/ԾՈՎԱԳՆԱՑԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՈՎԱԳՆԱՑԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գործնական աստղագիտության հնագույն բաժինը: Կիրառվում է ծովագնացության մեջ՝ հիմնականում նավերի տեղը որոշելու և շարժման ուղղությունը ցույց տվող սարքերի ցուցմունքները ճշգրտելու համար: Նավերի տեղը (աշխարհագրական երկայնությունն ու լայնությունը) որոշում են ծովի մակերևույթից երկնային լուսատուների ունեցած անկյունային բարձրությամբ: Դիտումները հիմնականում կատարվում են սեքստանտով: Շարժման ուղղությունը ցույց տվող սարքերի ցուցմունքներ՛ը ճշգրտեյու համար ոտատոլի իրական ազիմուտը համեմատում են դեպի այդ լուսատուն ուղղված կողմնացույցի ցուցմունքի հետ:
