Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱԼՃԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱԼՃԱԿ, լագուն (իտալ. laguna, լատ. lacus—լիճ), 1. բնական ծանծաղ ջրավազան՝ ծովից անջատված բերվածքային ցամաքալեզվակով կամ ծովի հետ կապված անձուկ նեղուցով: Ծ. ունի ծովի ջրից տարբեր (բարձր կամ ցածր) աղիություն, ինչպես նաև ուրույն բուսական և կենդանական աշխարհ, նստվածքներ: 2. Ծովի մաս՝ սլարվ լակված կորալյան խութերիևցամաքի կամ կղզիների, ինչպես նաև ատոլների միջև: