Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, 1. ռազմական նավաշինության հիմնական կենտրոն: XVII դ. վերջին—XIX դ. Ռուսաստանում Ծ-ներ եղել են վորոնեժում (1695—1711), Պետերբուրգում, Սևաստոպոլում, Նիկոլաևում և կրոնշտադում: Ծ-ները սովորաբար գտնվել են նավահանգիստներում և նավերի ջրարկմանը հարմար գետա-փերին, օրինակ, Պետերբուրգի Գլխավոր Ծ. գտնվել է Նևայի ձախ ափին: 1704—1844-ին այնտեղ կառուցվել են նավեր, հետագայում տեղավորվել են նավատորմի վարչական հիմնարկները: 2. Շենք Լենինգրադում, ռուս և համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշներից: 1704-ին սեփական մտա՝ հղացմամբ հիմնադրել է Պետրոս I որպես նավաշինարան: 1727—38-ին վերակառուցել է Ի. Կորոբովը: 1806—23-ին Ա. Զախարովը այն վերափոխել է ռուս, ամպիրի մոնումենտալ կառույցի: Քանդակների հեղինակներն են 3. Շչեդրինը, Ի. Տերեբենյովը և ուրիշներ: