Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱԿԱՂԱՄԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱԿԱՂԱՄԲ (Crambe), խաչածաղկավորների ըրնտանիքի բույսերի ցեղ: Միամյա, բազմամյա խիստ ճյուղավորված խոտաբոլյսեր են: Տերևները խոշոր են, ամբողջական, հյութալի: Ծաղիկները սպիտակ են, հազվադեպ՝ դեղնաոսկեգույն: Պտուղը չբացվող պատիճ է: Հայտնի է 20—25 տեսակ, աճում են Եվրոպայում և Աֆրիկայում, 18—20-ը՝ ՍՍՀՄ-ում: Առավել տարածված են պրիմորյան Ծ. (C. maritima), թաթարական Ծ. (C. tatarica) և արևելյան Ծ. (C. orientalis), որոնց տերևներն ու երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են որպես սննդամթերք: