Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱԿ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանա լճի հարավ-արևելյան ափին, շրջկենտրոնից 9 կմ արևմուտք: Ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, տնկիների աճեցմամբ և լճից ազատված տարածությունների անտառատնկման աշխատանքներով: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, երկու գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց, մթերակայան, կապի բաժանմունք, դեղատուն, հանրախանութ: Ծ-ում և նրա շրջակայքում կան կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ. թ. ա. առաջին հազարամյակ), դամբարաններ (մ. թ.ա. երկրորդ-առաջին հազարամյակներ), Սարդար Բ-ի սեպագիր արձանագրություն (մ. թ. ա. VIII դ.), գերեզմանոցներ, խաչքարեր (XI—XVIII դդ.):