Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ, նավագնացության անվտանգությունն ապահովող և ջրային ուղիներում նավերի մանևրումը դյուրացնող կարգադրությունների, ծանուցումների, բանակցությունների հաղորդումը կապի զանազան միջոցներով: Ծովային ազդանշանները լինում են ձայնային (զանգ, սուլիչ, շչակ) և տեսողական (դրոշակներ, ազդանշանային պատկերներ, լուսարձակներ ևն): Գոյություն ունեն Ծ. ա-ման միջազգային և տեղական կոդեր՝ այբուբենի (սեմաֆորային, Մորզեի) և աղյուսակների տեսքով: