ՀՍՀ/ԾՈՎԱՅԻՆ ԿԼԻՄԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՈՎԱՅԻՆ ԿԼԻՄԱ, մթնոլորտի վրա օվկիանոսային տարածությունների գերիշխող ազդեցությամբ ձևավորվող կլիմա: Առավել լավ է արտահայտված օվկիանոսային տարածքում: Տարածված է նաև մայր ցամաքների այն շրջաններում, որոնք հաճախ են ենթարկվում ծովային, օղային զանգվածների ազդեցությանր (օրինակ, Արևմտյան Եվրոպայի Ծ. կ.): Ծ. կ-ին բնորոշ են ջրիդները (ափամերձ շրջաններում), օդի ջերմաստիճանի օրական և տարեկան փոքր տատանումները, առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների ուշացումը (մեկ-երկու ամսով), բարձր խոնավապարունակությունը, օդում աղային մասնիկների առատությունը:
