ՀՍՀ/ԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱՆԵՐ (Chelonioidea), կրիաների կարգ: Խոշոր կենդանիներ են, ունեն օվալաձև շրջահոսուն, եղջրային վահանիկներով զրահ: Գլուխը մեծ է, վիզը՝ կարճ, ամբողջությամբ չեն ներառվում զրահի տակ: Ապրում են ջրում, ափ են դուրս գայիս միայն ձվադրման համար: Վերջավորությունները լաստանման են, առջեինները՝ ավելի երկար: Տարածված են արևադարձային և մերձարևադարձային ծովերում: Հայտնի է Մ. կ-ի 1 ընտանիք, 4 սեռ, յուրաքանչյուրը՝ 1 տեսակով: Ամենախոշորը կանաչ կրիան է (CheIonia mydas), որի զրահի երկարությունը մինչև 1,5 մ է, քաշը՝ 400—450 կգ: Ծ. կ. արագ և ճարպիկ լողում են, զգալի խորությամբ սուզվում: Դնում են մի քանի տասնյակից մինչև 200 ձու:
