ՀՍՀ/ԾՈՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
ԾՈՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի տեսակ: Ծ. տ-ի զարգացման պատմությունն սկսվում է մ. թ. ա. VI—IV հազարամյակներից: Ծովային առաջին նավերը թիավոր էին: Մ. թ. ա. III հազարամյակում հայտնագործվեց առագաստը, որը երկար ժամանակ նավերի հիմնական շարժասարքն էր: Շոգեմեքենայի գյուտըհնարավորություն տվեց ստեղծելու մեխանիկական շարժիչով առաջին ինքնագնացնավերը՝ չոգենավերը: Հետագայում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, ստեղծվեցին ջերմանավեր (ներքին այրման շարժիչով), ապա՝ ատոմագևացներ: Արդիծովային նավերը ինժեներական բարդ կառույցներ են, որոնցից մի քանիսի բեռնատարողությունը հասնում է մոտ 500 հզ. տ, հզորությունը՝ 100 հզ. ձ. ու., ունեն էլեկտրառաոիոնավագնացային բարդ սարքավորում, ավտոմատ հսկման և կարգավորման համալիրներ են (տես նաև Նավ): Ծ. տ. կարևոր դեր է կատարում ներքին և հատկապես արտաքին առևտրական փոխադրումներում. 1977-ին նրա բաժինը միջազգային բեռնափոխադրումներում կազմել է ավելի քան 80: ԱԱՀՄ Ծ. տ. ներառում է «Յուժֆլոտ» «Մևգապֆլոտ», «Դալֆլոտ», «Աովսուդո-պոդյոմ», «Սովֆրախտ», «Աովինֆլոտ» միավորումները՝ իրենց նավահանգիստներով, նավագնացության, նավանորոգման, վթարափրկիչ, հատակի խորացման և այլ ձեռնարկություններով: ՍՍՀՄ-ը նավագնացության միջազգային բազմաթիվ կազմակերպությունների անդամ է: ՍՍՀՄ Ծ. տ-ի բեռնաշրջանառությունը 1977-ին, 1940-ի համեմատ, ավելացել է 31 անգամ: Ժամանակակից նավատորմ ունեն Լեհաստանը (617 նավ, 2 մլն ռեգիստրային ա), Հարավսլավիան (364 և 1,6), ԳԴՀ-ն (343 և 1,4): Զարգացած կապիտալիստական երկրների Ծ. տ-ի համար բնորոշ է բեռնահոսքերի համակենտրոնացումը, նավահանգիստների և նավագնացության ձեռնարկությունների խոշորացումը, միջազգային մոնոպոլիաների ստեղծումը, Ծ. տ-ի գործունեության մեջ պետ. մասնակցության ընդլայնումը: Այն հատկապես զարգացած է Ճապոնիայում (1972-ին՝ 9433 նավ, 35 մլն ռեգիստրային տ), Մեծ Բրիտանիայում (3700 և 28,6), ԱՄՆ-ում (3687 և 15):
