Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱՅԻՆ ՕՁԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱՅԻՆ ՕՁԵՐ (Hydrophidae), թունավոր օձերի ընտանիք: Մարմնի երկարությունը՝ մինչև 2,7 մ, իրանը կողքերից տափակացած է, պոչը՝ լաստաձե: Գլուխըփոքր է՝ խոշոր վահանիկներով պատված: Քթանցքերը ծածկված են փականներով, որոնք արգելում են ջրի մուտքը դեպի քթի խոռոչը: Բերանի խոռոչի լորձաթաղանթը հարուստ է արյունատար անոթներով և ընդունակ է կլանել ջրում լուծված թթվածինը: Դա թույլ է տալիս Ծ. տ-ին երկար ժամանակ մնալ ջրի տակ: Ծ. տ. ունենթունավոր զույգ ատամներ, որոնք տեղադրված են վերծնոտային ոսկրի առջևիեզրին: Թույնը օժտված է մեծ տոքսիկականությամբ: Ծ. օ. սնվում են ձկներով, միմասը՝ ձկնկիթով: Հիմնականում կենդանածին են, կան նաև ձվակենդանածին և ձվածին տեսակներ: Հայտնի է 16 սեռ, մոտ 50 տեսակ՝ տարածված Հնդկական և իյաղաղ օվկիանոսների արևադարձայինջրերում:

Ֆ. Դանիելյան