ՀՍՀ/ԾՈՎԻՆԱՐ
ԾՈՎԻՆԱՐ, Նար, Նուրին (ծով և «նարու»—գետային ոգի բառերից), ջրի, ծովի, անձրևի աստվածուհին հայ դիցաբանության մեջ: 1. Հայ ժող. հավատալիքներում ու հեքիաթներում՝ ամպրոպային ոգի, փայլակի կամ կայծակի իգական անձնավորում, որի մասին եղած զրույցները նման են ամպրոպային դյուցազունների առասպելներին: Ծ. հրեղեն, ցասումնալից էակ է, որ ամպրոպի ժամանակ խաղում է ամպերի մեջ և պատուհասող կարկուտ կամ պտղաբեր անձրև ուղարկում մարդկանց: Երաշտի ժամանակ մարդկային թափորները, ծիսական երգերի ուղեկցությամբ, մաղթանքներ էին ուղղում Ծ-ին, որպեսզի նա անձրև տար դաշտերին: 2. Առասպելական զրույցներում և ժող. վեպում ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազունների՝ Սանասարի ու Բաղդասարի մայրը: «Սասնա ծռեր» էպոսի մի քանի պատումներում հանդես է գալիս նաև Ծովյայ խանում, Ծովյալ անվանաձևերով: Ծ. հալածվում է, հետապնդվում, ենթարկվում զանազան վտանգների, ինչպես Սարանյուն՝ հնդկական, Լետոն՝ հունական, Ռեան՝ հռոմեական սուրբ երկվորյակների առասպելներում:
Գրկ. Աբեղյան Մ.,
Երկ., հ. 7, Ե., 1975, էջ 70—73: Մելիք-0 հանջանյան Կ., Միթրա Միհրի արբանյակներն ու գործակալները, տես «Գրական բանասիրական հետախուզումներ», գիրք 1, Ե.1946: Սասնա ծռեր, հ. 2, մաս 1, Ե., 194 Հ, մաս 2, Ե., 1951: Ս. Հարությունյան
