Jump to content

ՀՍՀ/ԾՈՎՔ ԴՂՅԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎՔ, Ծով, միջնադարյան դղյակ, Եփրատից արևմուտք, Տլուք գավառում: Կառուցել է Գրիգոր Գ Պահւավունի կաթողիկոսը (1113—66), 1116-ին դարձրել Հայոց կաթողիկոսության աթոռանիստ (մինչև 1149): Մ. Չամչյանը, Գ. Արվանձտյանը այն շփոթել են Ծոփքի Անձիտ գավառի (Խարբերդի) Ծովքի հետ: Բ. Կյուլեսերյանը Ծ. տեղորոշում է Այնթապ քաղաքից հս-արմ., Մոֆ գյուղի տեղում, Հ. Տեր-Ղազարյանը՝ նույն վայրից մոտ 70 կմ հս., երեք լճակների արմ. եզերքին: