Jump to content

ՀՍՀ/ԾՈՒԼՈՒԿԻՁԵ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՒԼՈՒԿԻՁԵ Ալեքսանդր Գրիգորևիչ 1(13).11.1876, Խոնի (Քութայիսի նահանգում)—8(20.6.1905, Խոնի (այժմ՝ Վրացական ՍՍՀ, Ծուլուկիձե) պրոֆեսիոնալ հեղափոխական: 1895-ից «Մեսամե դասի» սոցիալ-դեմոկրատական կազմակերպության անդամ: 1896—97-ին հեղափոխական աշխատանք է տարել Թիֆլիսում և Բաքվում: 1900—01-ին եղել է բանվորական խմբակի ղեկավար Բաթումում: 1902—1903-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Քութայիսի և կովկասյան միութենական կոմիտեների կազմակերպմանը: Եղել է կուսակցության Իմերեթա-մեգրելական կոմիտեի անդամ (1902): ՌՍԴԲԿ II համագումարից հետո բոլշեիկյան «Բորբա պրոլետարիատա» («Борьба пролетариата») թերթի ստեղծողներից և խմբագիրներից էր: Գրել է տեսական աշխատություններ, քննադատել «լեգալ մարքսիստների», բուրժ. նացիոնալիստների և մենշևիկների հայացքները: Ծ-ի անունով է կոչվում նրա ծննդավայրը՝ Ծուլուկիձե քաղաքը Վրացական ՍՍՀ-ում: