ՀՍՀ/ԾՈՒԼՈՒԿԻՁԵ ՔԱՂԱՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾՈՒԼՈՒԿԻՁԵ (մինչև 1936-ը՝ Խոնի), քաղաք, Վրացական ՍՍՀ Ծուլուկիձեի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Կոլ-խիդայի դաշտավայրում, Սամտրեդիա երկաթուղային կայարանից 22 կմ հս-արլ.: Կան քիմ., թեթև, սննդի, շինանյութերի արդյունաբերության, անտառահատման ձեռնարկություններ: Ունի 3 միջնակարգ դպրոց, մանկավարժական ուսումնարան, գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկում, երաժշտական դպրոց, կուլտուրայի տուն, 3 ակումբ, հայրենագիտական թանգարան:
Վ. Ջառշվիլի
