Jump to content

ՀՍՀ/ԾՈՒԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՒԽ, կայուն դիսպերս համակարգ, կազմված է մանր, պինդ մասնիկներից, որոնք կախված վիճակում գտնվում են գազերում: Ծ. տիպիկ աերոզու է, որի մասնիկների չափերը 10-5—10-7 մ են: Ի տարբերություն փոշու մասնիկների, որոնք ավելի խոշոր են, Ծ-ի մասնիկները, գործնականում, ծանրության ուժի ազդեցությամբ չեն նստում: Ծ-ի մասնիկների շուրջը, որպես միջուկների, կարող է տեղի ունենալ մթնոլորտային խոնավության խտացում, որի հետևանքով գոյանում է մառախուղ Ծ. առաջանում է, մասնավորապես, վառելանյութերի այրման ժամանակ (օրինակ, ՋԷԿ-երի և արդ. տարբեր տեղակայանքների հնոցներում), հրդեհների դեպքում (հատկապես՝ անտառների): Այդպիսի Ծ. կարող է պարունակել չայրված վառելանյութի, գոլերի, մետաղների օքսիդների և խեժերի խոշոր մասնիկներ: Ծխագագերի վատ մաքրման հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, վատանում է միկրոկլիման, գոյանում մառախուղ, նվազում բնական լուսավորվածությունը: Ծ. նպաստում է մարդկանց հիվանդագին վիճակների զարգացմանը (վերին շնչուղիների կատար, բրոնխիտ, թոքերի ֆիբրոգ փոփոխություններ): Ծ-ի մեջ ծանր մետաղների (կապար, սնդիկ) կոնդենսատի պարունակությունն առաջացնում է արյան փոփոխություններ, դանդաղեցնում երեխաների ֆիզիկական զարգացումը: Ծ-ի որոշ բաղադրամասեր պարունակում են քաղցկեղածին նյութեր: Ծ-ի խոշոր մասնիկներն աչքի մեջ ընկնելիս վնասում են եղջերաթաղանթն ու լորձաթաղանթը: Ծ-ի դեմ պայքարելու համար կատարում են ձեռնարկությունների և բնակավայրերի կենտրոնացված ջերմա և գազամատակարարում, ստեղծում են սանիտարա.պաշտպանական գոտիներ, տեղակայում գազամաքրիչ սարքեր: