ՀՍՀ/ԾՈՒՂՐՈՒԹ
ԾՈՒՂՐՈՒԹ, Ծղրութ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս-արևմուտք: 1971-ից մտնում է Սխվիլիսի պտղաբանջարաբուծական սովետական տնտեսության մեջ: Զբաղվում են նաև հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ: Ծ-ի մոտակայքում կա շինարարական քարի հանքավայր, որով կառուցվել են Ախալցխայի բազմաթիվ հասարակական շենքեր և տներ: Ունի միջնակարգ դպրոց (1969-ից), կապի բաժանմունք, բուժկետ, գրադարան, ակումբ, կինոկետ: Ծ-ի եկեղեցին (Ս. Սիոն) հիմնադրվել է 1881-ին: 1918-ի սկզբին, երբ թուրք նվաճողները ներխուժեցին Անդրկովկաս, Ծ-ի հայերը Ախալցխա քաղաքի բնակիչների հետ 6 ամիս համառ դիմա-դրեցին թշնամուն, որի համար թուրքերը այրեցին և ավերեցին գյուղը: Ծ-ի հայերը գաղթել են Էրզրումի գավառի Իլիճե գյուղից: Ծ-ում պահվում է 974-ին ընդօրինակված մանրանկարներով զարդարված Ավետարան:
