Jump to content

ՀՍՀ/ԾՈՒՂՐՈՒՂԱՇԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՒՂՐՈՒՂԱՇԵՆ, XIII—XIV դարերի ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում (այժմ՝ Վրաց. ՍՍՀ-ում): Գլխավոր եկեղեցին կառուցված է կարմրավուն սրբատաշ տուֆից, ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Բարձր, գլանաձև թմբուկով գմբեթը բարձրանում է երկու մույթերի և որմնամույթերի միջև ձգված սլաքաձև կամարներով գմբեթատակ քառակուսու վրա: Բեմի երկու կողմերի ավանդատները երկհարկանի են՝ կլոր լուսամուտներով: Մուտքերը երկուսն են՝ հվ-ից և արմ-ից: Թմբուկը և արլ. ճակատը մշակված են դեկորատիվ կամարաշարերով: Հուշարձանախմբում կան հայերեն արձանագրություններով մի քանի միանավ եկեղեցիներ: Համալիրն ունի քանդակազարդ դարպասով պարիսպ:

Մ. Հասոաթյան