Jump to content

ՀՍՀ/ԾՈՓՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՓՈՐ (Monstera), մոնստերա, նվիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Լիան է, մագլցող հաստ ընձյուղներով: Տերևները խոշոր են, սրտաձև, սկզբնական շրջանում ամբողջական, այնուհետև վրան անցքեր են առաջանում, ավելի ուշ՝ խոր կտրտվում են: Գոյացնում է մեծ քանակությամբ կախվող օդային արմատներ, որոնք հաճախ կորցնում են կապը հողի հետ և շարունակում են ապրել, ինչպես էաիֆիաները: Ծաղիկները երկսեռ են, միատուն, կողրերում հավաքված: Հայտնի է մոտ 50 տեսակ՝ տարածված արևադարձային Ամերիկայամ: Բազմացվում է ցողունային կտրոններով, երբեմն նաև սերմերով: Որոշ դեկորատիվ տեսակներ աճեցվում են ջերմոցներում և բնակարաններում: