Jump to content

ՀՍՀ/ԾՎՍՏԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՎՍՏԱՆ, Ձվաստան, գյուղ Արևմտյան Հայաստանում, վանի վիլայեթի Վան-Տոսպ գավառում: 1909-ին ուներ 140 տուն բնակիչ, որից 80-ը՝ հայ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ) և երկհարկանի դպրոց: Զարգացած էր խաղողագործությունը: Ծի շրջակայքում պահպանվել են բերդի մնացորդներ, երկու ավերակ գյուղատեղի՝ խոշոր խաչքարերով, որոնց տեղում, ըստ ավանդության, գյուղաքաղաք է եղել: Հվ-արմ. կողմում, բլրի վրա, գտնվում էր Ս. Աստվածածին վանքը: Ծ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածների գգալի մասը բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում: