Jump to content

ՀՍՀ/ԾՐԱԳԾՈՂ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՐԱԳԾՈՂ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հրատեխնիկական բաղադրություններ, որոնք տեսանելի են դարձնում արագ շարժվող առարկաների (գնդակի, արկերի ևն) թոիչքի հետագիծը: Լինում են հրարձակ և ծխարձակ: Առավե ապես օգտագործվում են հրարձակ Ծ. բ., որոնք, սովորաբար, կազմված են այրվող նյութից (մագնեզիում), օքսիդիչից (մետաղի նիտրատ) և օրգ. կապակցանյութից (արհեստական խեժեր ևն): Փոքր տրամաչափի (մինչև 5,62 մմ) գնդակների համար օգտագործում են նաև ցիրկոնիում, КСЮ 4 և պոլիվինիլացետատ պարունակող բաղադրություններ: Ծ. բ. այրվում են մի քանի մմքվրկ արագությամբ և առաջացնում պայծառ սպիտակ կամ կարմիր բոց: