Jump to content

ՀՍՀ/ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, գործիքային երաժշտության տեսակ, գրվում է որոշակի սյուժետային ծրագրով, բովանդակությամբ: Ստեղծագործության հիմքը որևէ գրական երկ է, գրական կերպար, պատմական դեմք, եղելություն, անձնական կյանքի իրադարձություն, բնապատկեր են, որ մեծ մասամբ արտահայտվում է երկի վերնագրի միջոցով: Ծրագրայնությունը երաժշտության մեջ ունենում է կոնկրետևընդհանրացված դրսևորումներ: Կոնկրետ ծրագրայնության օրինակներից են Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից», Ռ. Շումանի «Կառնավալ» դաշնամուրային շարքերը, Կ. Սեն-Սանսի «Կենդանիների կառնավալը» ֆանտազիան, մասամբ՝ Հ. Բեոլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան», Պ. Չայկովսկու «Ման-ֆրեդ» սիմֆոնիան, ընդհանրացված բնույթի ծրագրային երկերից են՝ Մոցարտի «Յուպիտեր», Ֆ. Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիաները, Պ. Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքը: Հանդիպում են երկեր, որոնց ծրագրայնությունը արտահայտում է մի ընդհանուր գաղափար, օրինակ, Լ. Բեթհովենի «Հերոսական» սիմֆոնիան: Ծ. ե. հայտնի է հնագույն ժամանակներից: XVIII դ. գործիքային երաժշտությանը բնորոշ է «պատկերային» ծրագրայնությունը (Ֆ. Ռամոյի «Թռչունների ձայնարկությունը»): Ծրագրայնությունը ռոմանտիզմի գեղագիտական սկզբունքների իրականացման կարևոր միջոցներից էր, մասնավորապես առաջադրվել են երաժշտության մոնոթեմատիկ (Ֆ. նիստ) և լեյտմոտիվային (Տ. Բեռլիոզ) զարգացման սկզբունքները: Իմպրեսիոնիստ կոմպոզիտորների գործերում ծրագրայնությունը հաճախ երևան է գալիս որպես անձնական ապրումների դրսևորման միջոց (Կ. Դեբյուսիի «Երջանկության կղզին» դաշնամուրի համար, «Ծովը» սիմֆոնիկ էսքիզը): XX դ. ծրագրայնությունը շարունակում է գրավել ակնառու տեղ (Ի. Ստրավինսկու «Հրավառություն» ֆանտազիան, Բ, Բարտոկի «Կոշուտ» սիմֆոնիա-պոեմը, դաշնամուրային պիեսների շարքը, Դ. Շոստակովիչի 7-րդ, 11-րդ սիմֆոնիաները, Օ. Մեսսիանի «էկզոտիկ թռչուններ»ը դաշնամուրի և նվագախմբի համար, Պ. Բուլեզի «Պոռթկում»ը նվագախմբի համար): Հայ պրոֆեսիոնալ երաժշտության ծրագրային երկերի նմուշներ են Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Ա. Տեր-Ղևոնդյանի «Ախթա-մար» սիմֆոնիկ պոեմը, Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» ը, Ղ. Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (գրված է Մ. Սարյանի կտավների հիման վրա), Տ. Մանսուրյանի «Ներբող կանոնական»ը: ЗД.Чайковский П.И., О программной музыке. Избр. отрывки из писем и статей, М., 1952 Хохлов Ю.,0 музыкальной программности, М., 1963.

Ժ. Ջուրաբյան