Jump to content

ՀՍՀ/ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, օբյեկտի աշխատանքի ռեժիմի կառավարումը նախապես տրված ծրագրով: Օրինակ, Ծ.կ-մամբ իրագործվում է թռչող ապարատի շարժումը պահանջվող ուղեծրով, և ապահովվում ժամանակի տվյալ պահին տա րածության մեջ դրա տեղը որոշելը: Ծ. կ. կարող է իրագործվել ինչպես ետադարձ կապի օգնությամբ, այնպես էլ առանցդրա: Առաջին դեպքում կարող են կատար վել ռեժիմի օպտիմալացման աշխատանքներ՝ օբյեկտի որոնվող և փաստացի վիճակները մոտեցնելու նկատառումով: Ծ.կ-մամբ առաջին հաստոցներում կառավարումն իրագործվում էր հաստոցիս կցված լրացուցիչ սարքավորման օգնությամբ: Հետագայում կառավարման ֆունկցիան որվհց փոքր էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ) վրա, որոնք միաժամանակ «սպասարկում» են մի խումբ հաստոցների: Կան տեխնոլոգիական տեղամասեր, որտեղ կառավա րումն ամբողջությամբ ավտոմատացվածէևիրականացվում է ստորակարգության սկզբունքով գործող տարբեր հզորության ԷՀՄ ների համսսիրի օգնությամբ: Տես նաև Կառավարող հաշվողական մեքենա, Ծրագրավորում:

Հ. Փիլիպոսյան