Jump to content

ՀՍՀ/Կ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Կ, հայերեն այբուբենի տասնհինգերորդ տառը: Անունն է կեն: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տաասկերտման սեփական սկզբունքով: Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և մեկ լայն տարրերից, ընդ որում, երկու երկար գծերը իրար են միանում ստորին ծայրերից, իսկ լայնը, գտնվելով ձախ կողմի երկարի տակ, միանում է զուգահեռ երկարի ստորին մասին: Գրվում է երկու տողագծերի միջև, իսկ լայնը իջնում է ստորին տողագծից ցած՝ Կ: Գրչագիր Կ-ի երկարները իրար են միանում ուղիղ նուրբով, ժամանակի ընթացքում աջ երկարը տողագծից մի փոքր ցած է իշնում, լայնը նուրբով զիգզագաձև ձգվում է ներքև, իսկ հետագայում ուղղվում: Երկաթագիր Կ-ի երկու երկարները իրար են միանում կոր նուրբով Կ: Ժամանակի ընթացքում աշ երկարը փոքր-ինչ ցած է իջնում, լայնը զիգզագաձև ձգվում է ներքև կամ, կորցնելով այն, մի քիչ հակվում դեպի ձախ, իսկ գլխագրում ավելի է ձգվում ներքև և սրվում՝ Կ: Բոլորգիր Կ նույնպես ստեղծվել է գրչագրի հենքից, անցել զարգացման նույն փուլերը՝ կ, սակայն միանգամից անցել է ուղիղ գծի: Շղագիրը՝ կ, և նոտրգիրը՝ Հ, ձևվել են բոլորգրի վրա: Կ նշանակում է ժամանակակից արևելահայ գրական լեզվի ետնալեզվային պարզ պայթական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը), արևմտահայ գրական լեզվում՝ ետնալեզվային պարզ պայթական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)՝ կարմիր-գարմիր, բակ-փաց: Բարբառներում հաճախ քմայնանում է կամ ենթարկվում այլ փոփոխությունների: Կ նշանակել է վաթսուն և վաթսուներորդ, բյուրի նշանով (Կ)՝ վեց հարյուր հազար: Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Գլուխ Կ Գլուխ վաթսուներորդ):§