Jump to content

ՀՍՀ/ԿԱԲԱԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԲԱԼԱ (եբր. Kabbala— ստացում, ավանդաբար ստացված), հրեական շրշանննրում առաշացած գաղտնուաոյց թեոսոֆիական համակարգ: Ձևավորվել է X դ.: Տերմինը հրեական հին գրականության մեջ վերաբերում էր հուղայականությանը: X—XI դդ. այն օգտագործվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգիանվանում:Կ-ում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը: Ըստ Կ-ի, այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Աստվածաշնչում, սակայն միայն Կ-ի գաղտնի տեսությանը տեղյակ ընթերցողը կարող է բառերի, տառերի և դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միշոցով հասկանալ այն: Կ-ի հիմնական դրույթները արտացոլված են «Սեֆեր Ցեցիրա»ում («Արարչագործության գիրք», III—VIII դդ.) և «Ջոհար»ում («Լույս», XIII ղ.): Լինելով մեսիական ուսմունք, Կ. մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես Վերածննդի դարաշրջանում:

Ս. Փափազյան