ՀՍՀ/ԿԱԲԱԼԵՎՍԿԻ
ԿԱԲԱԼԵՎՍԿԻ Դմիտրի Բորիսովիչ, ծն. 17(30).12.1904, Պետերբուրգ, ռուս սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՍՍՏՄ ժող. արտիստ (1963): Արվեստագիտության դր (1965), ՍՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1971-ից): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1929-ին ավարտեյ է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1930-ին՝ դաշնամուրի բաժինները, 1939-ից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր: 1952-ից ՄՄՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար է: Գրել է օպերաներ («Կոլա Բրյունոն», 1937, 2-րդ խմբ.՝ 1968, լենինյան մրցանակ, 1972, «Տարասի ընտանիքը», 1950, ՍՄ Մ պետ. մրցանակ, 1951, «Կրակի մեջ», 1943, «Նիկիտա Վերջինին», 1955, «Քույրեր», 1969), 4 սիմֆոնիա (1932, 1933, 1934, 1956), կոնցերտներ, սյուիտներ, կանտատներ, «Ռեքվիեմ» մենակատարների, 2 երգչախմբի և նվագախմբի համար (Ռ. Ռոժղեստվենսկու խոսքերով, 1963, Գլինկայի անվ. ՌՍՖՍՏ պետ. մրցանակ, 1966), 2 լարային կվարտետ (2, 1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), դաշնամուրային պրելյուդներ, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն:
Գրկ. Пожидаев Г. А., Д. Б. Кабалевский . Рассказы о жизни и творчестве, М., 1970.
