ՀՍՀ/ԿԱԲԱՐԴԻՆԱ-ԲԱԼԿԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԱԲԱՐԴԻՆԱ-ԲԱԼԿԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Կաբարդինա-Բալկարիա, ՌՍՖՍՀ կազմում: Որպես ԻՄ կազմվել է 1922-ի հունվ. 16-ին, ԻՍՍՀ՝ 1936-ի դեկտ. 5-ին: Տարածությունը 12,5 հգ. կմ² է, բն. 675 հզ. (1979): Բաժանված է 8 շրջանի, ունի 7 քաղաք, 8 քտա: Մայրաքաղաքը՝ Նալչիկ:
Պետական կարգը:Կ-Բ. ԻՍՍՀ սոցիալիստական համաժողովրդական պետություն է, ինքնավար հանրապետություն: Պետ. իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միշև ընկած ժամանակամիջոցում՝ նրա Նախագահությունը: Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերագույն դասարան: Տեղական իշխանության մարմինները ժող. դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են: Կ-Բ. ԻՍՍՀ-ից ՍՍՀՄ Գերագույն սովետում ընտրվում է 11 դեպուտատ: Դատախազին նշանակում է ԱԱՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով:
Բնությունը: Կ-Բ. գտնվում է Մեծ Կովկասի հս. լանջին և դրան հարող Կաբարդինական հարթավայրում: Մակերևույթը լեռնային է: Կողքային և Գլխավոր կամ Ջրրաժան լեռնաշղթաների առանձին գագաթներ ունեն 5 հզ. մ-ից ավելի բարձրություն ( Էլբրուս՝ 5642 մ, Դիխթաու՝ 5204 մ, Շխարա՝ 5068 մ,): Օգտակար հանածոներից կան մոլիբդեն, վոլֆրամ, բազմամետաղներ, ոսկի, քարածուխ, շինանյութեր, հանքային ջրեր: Հարթավայրային ս ասուս հունվարի միջին ջերմաստիճանը —4°C է, հուլիսինը՝ 23°C, տարեկան տեղումները՝ 500 ՍԱ, լեղներում հունվարին՝ մինչև—12°C, հուլիս-օգոստոսին՝ մինչև 4°C, տեղումները՝ 2000 մմ: Կ-Բ-ի տերիտորիան Մեծ Կովկասի ժամանակակից սառցապատման գլխավոր կենտրոններից է: Խոշոր սառցադաշտերն են Բեղենգին և Դիխսուն: Գետերը պատկանում են Թերեքի ավազանին: Անտառները գրավում են 180 հզ. հա տարածություն: Կենդանական աշխարհին բնորոշ են լուսանը, կզաքիսը, գորշ արջը, վայրի խոզը, այծյամը, քարայծը, թռչուններից՝ փասիանը, մոխրագույն կաքավը, քարակաքավը, լորը, բարձրլեռնային մասերում՝ ցախաքլորը:
Բնակչությունը: Հիմնականում կաբարդիններ ու բալկարներ են: Բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, օսեր և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 54,0 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 58 (1979): Քաղաքներն են Նալչիկը, Պրոխլադնին, Մայսկին, Բաքսանը, Նարտկալան, Տիռնիաոլզը, Թերեքը:
Պատմական ակնարկ: Կ-Բ-ի տերիտորիան բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հայտնաբերվել են միջին քարի դարի քարայրնր, նոր քարի դարի բնակատեղիներ, բրոնզի դարի գերեզմանաթմբեր (Նալչիկ): Վադ երկաթի դարում Կ-Բ-ի տարածքում հայտնվել են սկյութական և սարմատական մշակույթի տարրեր: Հետագայում սկյութները, սարմատներն ու ալանները մեծ ազդեցություն են գործել Ազով-սևծովյան ափերին բնակվող ադըղեական, կաբարդինական և չերքեզական ժողովուրդների հեռավոր նախնիների վրա: XIII դ. սկզբին բալկարների նախնիները, մոնղոլ-թաթարների դեմ երկարատև պայքարից հետո, տեղափոխվել են հոները: XIII—XV դդ. ադըղեների մի հատվածը ստացել է կաբարդիններ անունը և զբաղեցրել ներկա տերիտորիան: XVII դ. ֆեողալական հարաբերությունների զարգացման համեմատ տեղի է ունեցել Կաբարդիայի ֆեոդալական տրոհումը (Մեծ և փոքր Կաբարդիա): Գյուղացիները ճորտացվել են: 1557-ին Կաբարդիան կամավոր մտել է ռուսական պետության կազմի մեջ: Քյուչուկ-Կայնարջիի պայմանագրով (1774) Թուրքիան ճանաչել է Կաբարդիան՝ որպես Ռուսաստանի բաղկացուցիչ մաս: 1827-ին ավարտվել է Բալկարիայի միացումը Ռուսաստանին: XIX դ. ֆեոդալական հարաբերություններում պահպանվում էին նահապետական-տոհմային մնացուկներ: Ճորտատիրական շահագործման ուժեղացումը ուղեկցվում էր գյուղացիական հուզումներով (1804, 1824—25, 1837, 1854): XIX դ. 60-ական թթ. Կաբարդիան և Բալկարիան մտան Թերեքի մարզի մեջ: 1867-ին, Կաբարդիայում և Բալկարիայում ճորտատիրության վերացումով, սաղմնավորվեցին կապիտալիստական հարաբերություններ, որոնց զարգացմանը XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին խթանեցին Ռուսաստանի հետ տնտ. կապերի ամրապնդումն ու Ռոստով—Վլադիկավկազյան երկաթգծի կառուցումը: 1905—07-ի հեղափոխության ժամանակ ՌՆԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի աջակցությամբ Կ-Բ-ում ստեղծվեցին մարտական դրուժինաներ: 1905-ի դեկտ. 26—28-ին ապստամբները Նալչիկում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը: Աշխատավորների ելույթները դաժանորեն ճնշվեցին: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո (մարտի 27) կազմվեց ժամանակավոր կառավարության տեղական մարմին՝ Նալչիկի օկրուգային քաղաքացիական կոմիտեն: Մարտի վերջին Նալչիկում ստեղծվեց ՌՄԴԲԿ 1-ին կազմակերպությունը, ապրիլին առաջացան սովետներ: 1918-ի մարտի 18—23-ին Նալչիկում կայացած Մովետների ժողովրդական I համագումարը Կ-Բ-ում հռչակնց սովետական իշխանություն: 1918-ի հունիսին բռնկեց Գ. Բիչերախովի հակասովետական խռովությունը, որը ջախջախեցին կարմիր բանակը և հեղափոխական ջոկատները: 1919-ի հունվարին Կ-Բ. գավ-թեցին Դենիկինի սպիտակգվարդիական զորքերը: 1920-ի մարտի 24-ին Կ-Բ-ի տերիտորիան ամբողջովին ազատագրվեց, և վերահաստատվեց սովետական իշխանությունը: 1921-ի հունվարին Կաբարդիան և Բալկարիան, որպես վարչական օկրուգներ, մտան Լեռնային ԻՍՍՀ-ի մեջ: 1921-ի սեպտ. 1-ին ՌՍՖՄՀ Կենտգործկոմը հաստատեց ՌՄՖՄՀ-ի կազմում Կաբարդինական ԻՄ-ի կազմավորումը: Նոյեմբ. 25—30-ին կայացավ Կաբարդիայի սովետների սահմանադիր համագումարը: 1922-ի հունվ. 16-ին Բալկարական օկրուգն առանձնացավ Լեռնային ԻՄՄՀ-ից և միացավ Կաբարդինական ԻՄ-ին՝ կազմելով Կ-Բ-ի ԻՄ: Նախապատերազմյան տարիներին կաբարդին և բալկար ժողովուրդները, ռուս և ՍՍՀՄ մյուս ժողովուրդների օգնությամբ, նահապետական-ֆեոդալական տնտեսատնից, շրջանցելով կապիտալիզմը, անցան սոցիալիզմին: Կառուցվեցին ավելի բան 70 արդ. խոշոր օբյեկտներ: 1934-ին կոլեկտիվացվեց գյուղացիական տնտեսությունների 99,5-ը: Գյուղատնտեսության մեջ ձեռք բերած հաջողությունների համար Կ-Բ. 1934-ի հունվ. 3-ին պարգևատրվեց Լենինի շքանշանով: Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը: ՍՍՀՄ սահմանադրության համաձայն, Կ-Բ-ի ԻՄ վերածվեց Ա-Բ-ի ԻՍՍՀ: 1937-ի հունիսի 24-ին ընդունվեց հանրապետության սահմանադրություն, իսկ 1977-ին՝ նոր սահմանադրություն: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կ-Բ-ի տերիտորիան համառ մարտերի ասպարեզ դարձավ (տես Կովկասի ճակատամարտ 1942 1941): 1942-ի հոկտեմբերին թշնամին օկուպացրեց Կ-Բ., որն ազատագրվեց 1943-ի հունվարին: Ավելի քան 15 հգ. մարտիկներ արժանացան կառավարական պարգևների, 20-ը՝ Սովետական Միության հերոսի կոչման, 12 հզ. հոգի պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: Հանրապետության տնտ. վերականգնման համար հատկացվեց (1943) 11.350 հգ. п.: 1944-ի մարտին, խախտելով սոցիալիստական օրինականությունը, բալկարներին վերաբնակեցրին Միջին Ասիայում և Ղազախստանում: Կ-Բ. ԻՍՍՀ սկսեց կոչվել Կաբարդինական ԻՍՍՀ: 1957-ին բալկար ժողովրդի ազգային ինքնավարությունը վերականգնվեց, և վերահաստատվեց Կ-Բ. ԻՍՍՀ: Ետպատերազմյան տարիներին Կ-Բ. տնտ. և կուլտուրական զարգացման ասպարեզում հասավ ակնառու հաջողու-թրանների: 1957-ին Կաբարդիայի՝ Ռուսաստանի հետ միացման 400-ամյակի առթիվ հանրապետությունը պարգևատրվեց Լենինի երկրորդ շքանշանով, 1971-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության, 1972-ին ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակի առթիվ՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
Տնտեսությունը: Կ-Բ. զարգացած բազմաճյուղ արդյունաբերություն և ինտենսիվ գյուղատնտեսություն ունեցող հանրապետություն է: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, շինանյութերի, սննդի, թեթև արդյունաբերությունը: Համամիութենական նշանակություն ունեն Տիռնիաոլգի լեռնամետալուրգիական կոմբինատը և Նալչիկի հիդրոմետալուրզիական գործարանը: Էլեկտրաէներգիան ստացվում է ՀԷԿ-երից: Ամենախոշորը Բաքսանի ՀԷԿ-ն է (կառուցվել է ԳՈԷԼՌՈ-ի պլանով): Շինանյութերից արտադրվում են ցեմենտ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ, աղյուս, խեցեգործական իրեր, ապակի: Կահույքի ձեռնարկությունները վերամշակում են հաճարենու արժեքավոր բնափայտըևորպես կիսաֆաբրիկատ առաքում միության այլ ձեռնարկություններ: Զարգացած է մսի, յուղի, պանրի, հրուշակեղենի, պահածոների, ձեթի, օսլայի, գինու, տեքստիլ, կարի, կոշիկի, կաշվի-գալանտերեային արտադրությունը: Էկոնոմիկայում մեծ տեղ են գրավում առողջարանային տնտեսությունը և գբոսաշրջիկությունը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են հացահատիկի (ցորեն, եգիպտացորեն) մշակությունը, այգեգործությունը և անասնապահությունը: Կ-Բ. ՍՍՀՄ շատ շրջանների եգիպտացորենի հիբրիդային սերմեր մատակարարողն է: Մալո-Կաբարդինի, Թերեք-Կումայի, Բաքսանի և Չերեքա-Չեզե-մի ոռոգող համակարգերի շնորհիվ զարգանում է ոռոգովի հողագործությունը: Զարգացած են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ձիաոուծութլունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 133 կմ է, ավտոճանապարհներինը՝ 1633 կմ (1971): Կ-Բ-ի տարածքով է անցնում Հյուսիս-Կովկսայան երկաթուղին, որին միացված են Նալչիկ և Գուդերմես ճյուղավորումները: Օդային տրանսպորտի կարևոր կենտրոնը Նալչիկն է: 1978-ին Կ-Բ-ում կար 49 հիվանդանոց, 2,5 հզ. բժիշկ: Կ-Բ. ՍՍՀՄ զբոսաշրջիկության և լեռնադահուկային սպորտի կենտրոններից է: Բաքսան գետի վերին հոսանքում կառուցված են սպորտային կառույցների համալիր և ճոպանուղի: Էլբրուսում և Մեծ Կովկասի կենտրոնական մասում զարգացած է ալպինիզմը:
Գիտական հիմնարկները: Հանրապետությունում կա 8 գիտական հիմնարկ: Առաջին ԳՀԻ հիմնվել է 1926-ին, Նազիկում (այժմ՝ Տնտեսագիտության, պատմության, լեզվի և գրականության Կաբարդինա-Բալևարական ԳՀԻ): Նալչիկում է գտնվում նաև Բարձր լեռնային գեոֆիզիկայի ինստ-ը: Ստեղծվել են այգեգործության (1935), գյուղատնտ. (1937) փորձակայաններ: Գիտ. աշխատանքներ են տարվում նաև Կաբարդինա-Բալկարական համալսարանի ամբիոններում: Ժողովրդական կրթությունը և կուլ-տուր-լուսավորական հիմնարկները: 1977—78 ուս. տարում բոլոր տեսակի հանրակրթական դպրոցներում սովորել է 139 հզ., 22 պրոֆտեխնիկական ուսումնարաններում՝ 6,7 հգ., 10 հատուկ միջնակարգ ուս. հաստատություններում 12 h զ. աշակերտ, Կաբարդինա Բալկարական համալսարանում (Նալչիկ)՝ 8,5 հգ. ուսանող: 1979-ին 270 նախադպրոցական հիմնարկներում ընդգրկվել է 30 հզ. երեխա: Գործում են (1979) 235 մասսայական գրադարան (3321 h զ. կտոր գիրք և հանդես), գավառագիտական և կերպարվեստի թանգարաններ Նալչիկում, 240 ակումբային հիմնարկներ, 200 կինոսարքավորում, պիոներների 11 պալատ և տուն, պատանի տեխնիկների և բնախույզների կայան, 9 մանկական սպորտդպրոց:
Գրականությունը: Կաբարդինական գրականության ռահվիրան է Բ. Պաչևը (1854—1936), բալկարականինը՝ Կ. Մեչիևը (1859—1945): Գրականության զարգացումն ու ծաղկումն սկսվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Կաբարդինական սովետական գրականության հիմնադիրն է Ալի Շոգենցոլկովը (1900—41): Կաբարդիններ Ս. Կեշոկովի (ծն. 1914), Ադամ Շոգենցուկովի (ծն. 1916), Բ. Կուաշևի (1920—57), բալկարներ Կ. Կուլիևի (ծն. 1917), Կ. Օթարովի (ծն. 1912) քնարերգությունը դարձել է ՍՍՀՄ ժողովուրդների սեփականությունը: Արձակը կազմավորվել է ետպատերազմյան շրջանում: Լույս են տեսել Ս. Շորտանովի (ծն. 1916) «Լեռնցիներ» (1954), Ա. Կեշոկովի «Կոտրված պայտը» (1973, հայերեն հրտ. 1977) վեպերը: Ետպատերազմյան շրշանում աչքի են ընկնում դրամատուրգներ Ա. Շորտանովը, Զ. Աքսիրովը (ծն. 1919), Ի. Բոտաշեը (ծն. 1925), Ի. Մամեևը (ծն. 1919) և ուրիշներ:
Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: Հանրապետական թերթերն են՝ «Լենին գուեգու» («Լենինյան ուղի», 1921-ից), կաբարդինա-չերքեզերեն, «Կոմունիգմգե ժոլ» («Դեպի կոմունիզմ», 1921-ից), կարաչայ-բալկարերեն, «Կաբարդինո-Բալկարսկայա պրավդա» («Кабардино-Балкарская правда, 1921-ից) և «Սովելոսկայա մոլոդյոժ» («Советская молодёжь», 1939-ից), ռուս.: Ռադիոն և հեռուստատեսությանը հաղորդումներ են տալիս կաբարդինա-չերքեզերեն, կարաչայ-բալկարերեն և ռուս.՝ ռադիո և հեռուստատեսային մեկական ծրազրերով: Հեռուստակենտրոնը գտնվում է Նալչիկում:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Կ-Բ-ի տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի բնակավայրերի, խեցեղենի մնացորդներ: Պահպանվել են տարբեր ժամանակների դամբարանա-բլուրներ, գերեզմանոցներ, դամբարաններ, Ներքին Ջուլատ քաղաքը, վաղ միջնադարյան Լիգիտ քաղաքը: Սովետական տարիներին Նալչիկը համարյա հիմնովին վերակառուցվել է, վերածվել կանոնավոր հատակագծով քա-ղաք-այգու. կառուցվել են Սովետների տունը (1956, ճարտ-ներ՝ Ս. Մասլիխ, Ս. Վախթանգով), Ն. Կրուպսկայայի անվ. գրադարանը (1959), երկրագիտական թանգարանը (1964), երաժշտական և դրամատիկական թատրոնների շենքը (1967): Դոլինսկում կառուցվել նն առողջարանների, պոլիկլինիկաների, պանսիոնատների ժամանակակից շենքեր, Պրի Էլբրուսում՝ հյուրանոցներ: Կ-Բ-ի ժող. արվեստին բնորոշ են փայտի, քարիևոսկրի քանդակազարդումը, խոշոր նախշերով ոսկեթել ասեղնագործությունը, մետաղյարը: Pալկարնե p ը պատրաստել են թաղիքե գորգեր, կաբարդինները՝ երկրաչափական նախշերով խսիրներ: Գեղանկարիչներն աշխատում են բնանկարի, դիմանկարի, սյուժետային պատկերի մարզերում (Ն. Գուսաչենկո, Մ. Վաննախ, Ա. Ժերեշտիե, Ռ. Խաժուե, Ն. Դորոֆեն): 1960-ական թթ. 2-րդ կեսից զարգանում են մոնումենտալ գեղանկարչությունն ու խճանկարչությունը (Ա. Սունդուկով, Վ. Տե-միրկանով), գրաֆիկան (Ա. Գլոլխովցե, Գ. Պաշտով), մոնումենտալ և հաստոցային քանդակագործությունը (Խ. Կրիմշամ-խալով, Ա. Դուռնե, Գ. Բժեումիխով), գորգագործությունը (Նալչիկում գործում է «Գորյանկա» ֆաբրիկան): 1957-ին ստեղծվել են ՍՍՀՄ ճարտ. միությանևՌՍՖՍՀ նկարիչների միության (1968-ից՝ Կ-Բ-ի նկարիչների միություն) Կաբարդինա-Բալկարական բաժանմունքները:
Երաժշտությունը: Ժող. երաժշտության մեջ իշխում են երգային և պարային ժանրերը: Տարածված պարերից են՝ կաֆա, ուշ, իսլամեյ (կաբարդինական), տյուզթեպ-սեոլ, տյոգերեկ-թեպսեու, աբզեհ (բալ կարական): Երաժշտական ժող. գործիքներից են. լարային՝ շիկե-փշինե, ժիակոբուզ (աղեղնավոր), կինգիր-կոբուզ (տավիղի տիպի), կիլ-կոբուզ (կսմիթավոր), փողայիններից՝ նակիրե, սիրինա (զուռնայի տիպի), հարվածային՝ կարս, լեզվակավոր՝ փշինե, կոբուզ: Կ-Բ-ում փառաբանված բանաստեղծներ, ժող. երաժիշտներ, երգիչասացողներ էին Սուլթան-Բեկ Աբաեը, Քյագիմ Մեչիևը, Բեկմուրզա Պաչեը և ուրիշներ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկզբնավորվել է պրոֆեսիոնալ երաժշտությունը, հաստատվել կատարման բազմաձայն խմբերգային ոճը: Ստեղծվել են ազգային երկեր՝ Մ. Բալովի և Հ. Կարդանովի «Մադինա» օպերան (բեմ. 1970, Նալչիկ), Լ. Կոգանի «Լյալյուցա» (բեմ. 1964), «Ամինատ» (բեմ. 1968) բալետները, կանտատներ, սիմֆոնիաներ: Նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Մ. Բալովը, Հ. Կարդանովը, Լ. Կոգանը, Վ. Մոլովը, Ն. Օսմանովը, Ա. Շահգալդյանը, երգիչներ ի. Շիրինան, Ա. Պաչեը, դիրիժորներ Խ. Աֆաունովը, 8 ու. Ալիեը: Գործում են (1972) երաժշտական թատրոնը (1968-ից), ֆիլհարմոնիա (1943-ից), սիմֆոնիկ նվագախումբը (1947-ից), Կաբարդինա-Բալկարական ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը (1965-ից), երաժշտական ուսումնարանը (1956-ից), 13 երաժշտական մանկական դպրոց: 1959-ին ստեղծվել է ՍՍՀՄ կոմպոզիտորների միության Կաբարդինա-Բալկարական բաժանմունքը:
Թատրոնը: Սովետական իշխանության տարիներին Նալչիկում և գյուղերում բացվել են ակումբներ, կազմակերպվել դրամատիկական խմբակներ: Առաջին դրամատուրգներից էին՝ Ս. Գոնովը, Ա. Շոր-թանովը, Ա. Բերեզգովը, Տ. Կիմովը: 1930-ական թթ. Նալչիկում բացվել են Բանվոր-երիտսաարդության, Ռուս, դրամատիկական, Կաբարդինա-Բալկարական շրշիկ թատրոնները և Թատրոն-ստուդիան: 1940-ից գործում է Կաբարդինա-Բալկարական դրամատիկական թատրոնը (1961-ից՝ Ալի Շոգենցուկովի անվ.): Բեմադրվել են Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Բոմարշեի, Վոլտերի, Գոգոլի, Օստրովսկու, Ա. Շորթանովի, Մ. Շխագապսոեի, Զ. Աքսիրովի, Կ. Էրկենովայի երկերը: Թատերական գործիչներից են (1972)՝ Կ. Դիշեկովան, Մ. Սոնովը, Ա. Տուխու-ժեը, Տ. ժիգունովը, Կ. Բալկարովան. Ս. Մալցեը, Լ. Էրկենովը:
Գրկ. История Кабардино-Балкарской
АССР, т. 1—2, М., 1967 Ногмов Ш., История адыгейского народа, составленная по преданиям кабардинцев, Нальчик, 1958 Кумыков Т. X., Присоединение Кабарды к России и его прогрессивные последствия, Нальчик, 1957 Калмыков Б.Э., Революционное движение в Кабарде, Нальчик, 1957 Очерки истории Кабардино-Балкарской организации КПСС, Нальчик, 1971 Маслов Е.П.,Керефов К.Н.,Очерки экономической географии Кабардино-Балкарской АССР, Нальчик, 1964 Очерки истории кабардинской литературы, Нальчик, 1968 Бычков Д.,Пипинис В., Кабардинские советские писатели, Нальчик, 1958 Писатели Кабардино-Балкарии. (Биобиблиографический указатель), Нальчик, 1965 Крупное Е.И., Древняя история и культура Кабарды, М., 1957 Шлыков В. А., Изобразительное искусство Кабардино-Балкарии, Нальчик, 1963
