ՀՍՀ/ԿԱԲԱՐԴԻՆԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԲԱՐԴԻՆԵՐԵՆ, կաբարդինա-չերքեզերեն, կաբարդինների և չերքեզների լեզուն: Պատկանում է իբերակովկասյան լեզուների աբխազ-ադըղեական խմբին: Խոսվում է Կաբարդինա-Բալկարական ԻՍՍՀ-ում և Կարաչայ-Չերքեզական ԻՄ-ում, Մոզդոկում, մասամբ՝ Ստավրոպոլի երկրամասի հարակից վայրերում և այլուր: Խոսողների թիվը՝ 274,5 հգ. (1970): Բաղաձայնական համակարգը հարուստ է: Ձայնավորները երեքն են: Ունի երեք հոլով, բայը՝ դեմքի, թվի, եղանակի, ժամանակի, անցողական-անանցողականի և այլ կարգեր: Գիրը ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, նախապես՝ լատ. (1923—1924), իսկ 1936-ից՝ ռուս, այբուբենի հիմքի վրա:
