ՀՍՀ/ԿԱԲԱՐԴԻՆԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԲԱՐԴԻՆԿԱ, քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, մերձծովյան կլիմայական առողջարան ՍԱ ծովի ափին, Նովոռոսիյսկից 21 կմ հվ-արլ.: Բնակչությունը՝ հայեր (եկել են Սամսունից, 1896-ին), ռուսներ, ուկրաինացիներ, հույներ: Միավորված է Գելենջիկի այգեգործական սովետական տնտեսության հետ: Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Ունի միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, ակումբ, 5 կինո, մանկապարտեզ, կապի բաժանմունք, ավտոկայան, կենցաղսպասարկման կոմբինատի մասնաճյուղ: Գործում է 18 պիոներական ճամբար: Բուժիչ միջոցները՝ ծովային լոգանքներ (հունիսից մինչև հոկտեմբեր), խաղողաբուժություն: Բուժվում, են շնչառական ուղիների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապողները:
