ՀՍՀ/ԿԱԲԱՐԴԻՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԲԱՐԴԻՆՆԵՐ (ինքնանվանումը՝ ադըղե), ժողովուրդ: Բնակվում են Կաբար-դինա-Բալկարական ԻՍՍՀ-ում, մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում: Ընդհանուր թիվը ԱՄՀՄ-ում՝ 280 հզ. (1970): Հավատացյալ Կ. մահմեդականներ են (մինչև XVIII դ. Կ-ի մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական . պաշտամունքի մնացորդներ): Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ: Կաբարդինա-Բալկարական ԻՍՍՀ ունի զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսաթյուն և կուլտուրա:
