Jump to content

ՀՍՀ/ԿԱԲԱՐԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԲԱՐԵ (ֆրանս. cabaret, բառացի՝ փոքր գինետուն), բեմահարթակով փոքր ռեստորան, ուր կազմակերպվում են զվարճալի համերգ-ներկայացումներ: Կ-ներ ստեղծվել են XIX դ. 80-ական թթ., փարիզում: Մոնմարտրի արտիստական սրճարաններում հանպատրաստից ելույթ են ունեցել դերասաններ, երաժիշտներ, բանաստեղծներ, կարդացվել են ոտանավորներ, խաղացվել երգիծական տեսարաններ, երգվել օրվա հուզող հարցերին նվիրված քառյակներ: Ծրագիրը վարել է կոնֆերանսիեն: Ավելի ուշ, այլ երկրների Կ-ների բեմահարթակներում սկսել են ելույթ ունենալ նաև էստրադայի պրոֆեսիոնալ արտիստներ՝ նախապես մշակված ծրագրով: Ռուսաստանում մեծ համբավ են վայելել 1908-ին Մոսկվայում «Չղջիկ», Պետերբուրգում «Ծուռ հայելի» Կ-ները: Ժամանակակից բուրժ. երկրներում Կ-ները էստրադային ծրագրով ռեստորաններ են, որտեղ կատարվող համարները երբեմն ունեն էրոտիկ, գռեհիկ բնույթ:

Ա. Բուդաղյան