Jump to content

ՀՍՀ/ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 5 (տեսածրված) • 1979

ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ գիտահետազոտական, նախագծա-կոնստրուկտորական, տեխնոլոգիական, նոր կոնստրուկցիայի հաղորդալարեր ու կաբելներ (մալուխներ), ինչպես նաև ոչ ստանդարտ տեխնոլոգիական և հատուկ սարքավորում մշակող հիմնարկություն: Հիմնադրվել է 1967-ին, Երևանում, կաբելա-մեկուսացման տեխնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի (1965) բազայի վրա: Խնդիրն է մշա-կել մինչև 35000 վ լարման պլաստմասսայե մեկուսանյութով ուժային կաբելների կոնստրուկցիաներ, ելքի, բարձր հաճախականության, տրանսպոնացված հաղորդալարեր (այդ թվում նաև գերհաղորդչային արտադրանք): 1974-ին կազմակերպվել է փորձնական արտադրություն: Մշակված ելքի մինչև 155 Շ-ում ջերմակայուն հաղորդալարերը (ասինխրոն էլեկտրաշարժիչների համար նախատեսված) 1975-ին ստացել են որակի պետական նշան, թողարկվում են նաև Մոսկվայի «էլեկտրոպրովոդ» գործարանում: 1975-ին, Նովովորոնեժի և ԷԿ-ի հինգերորդ բլոկի առաջին կոնտուրի համար ինստ-ում մշակվել են նոր կոնստրուկցիայի 1000, 6000 և 10000 վ լարման ուժային կաբելներ: 1977-ին «Կամոկաբել» գործարանում արմատավորվել են բաժանմունքի մշակած ելքի հաղորդալարերի պատրաստման երկու հոսքային գծեր: