Jump to content

ՀՍՀ/ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ճյուղ, արտադրում է կաբել և հաղորդալար: 1977-ին տվել է ՍՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալի 25-ը: Կ. ա. բարձր տեմպերով սկսել է զարգանալ XIX դ. 80-ական թթ. Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: Ռուսաստանում սկզբնավորվել է 1872-ին, երբ շահագործման է հանձնվել նրա առաջին գործարանը՝ ներկայիս «Մոսկաբելը»: Ապա գործարաններ են կառուցվել Պետերբուրգում, Կոլչուգինո-յում, Մոսկվայում, Կիճում: ԱՄՀՄ-ում այն վերածվել է արդյունաբերության խոշոր ճյուղի, շարք են մտել նոր գործարաններ (Բերդյանսկում, Երևանում, Օդեսայում, խաբարովսկում, Պերմում և այլուր), վերակառուցվել և վերազինվել է արտադրությունը, յուրացվել է նոր արտադրատեսակների արտադրությունը (պողպատե-ալյումինե մերկ հաղորդալար, փոփոխական և հաստատուն հոսանքի, բարձր հաճախականության և հեռավոր կապի, ռադիոտեխնիկայի, հեռուստատեսության կաբել): Հայաստանում կաբելի արտադրությունը սկսվել է 1945-ին, երբ շահագործման հանձնվեց Երնանի կաբեփ գործարանը («Երևանկաբել»): Այնուհետև շարք մտավ «Կամոկաբելը» (տես Կաբեփ գործարան Կամոյի), կազմակերպվեց կաբելի համամիութենական ԳՀԻ-հ Երևանի բաժանմունքը: ՀՍՍՀ-ում թողարկվում է տեղա կայման ու փաթույթավոր հաղորդալար, ուժային և փողրակային կաբել: 1977-ին, 1960-ի. համեմատ, համախառն արտա-դըրանքի ծավալն աճել է 3,7 անգամ, աշխատանքի արտադրողականությունը՝50,5-ով:

Մ. Մարկոսյան