Jump to content

ՀՍՀ/ԿԱԲԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԲԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆ Կամոյի («Կամոկաբել»), Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1960-ին: Արտադրում է միկրոարծնահաղորդալար, կապի կաբել, ռադիոհաճախականության, տեղակայման և այլ հաղորդալարեր: Ունի ձգման, մեկուսացման, արծնապատման արտադրամասեր, ինչպես նաև մասնաճյուղ: 1977-ին, 1960-ի համեմատ, ապրանքային արտադրության ծավալն աճել է մոտ 15,6 անգամ: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ գրեթե բոլոր տնտ. շրջաններում, առաքվում արտասահմանյան 34 երկիր, այդ թվում՝ Լեհաստան, Բուլղարիա, Հնդկաստան, Իրան, Իրաք: