ՀՍՀ/ԿԱԲԻՐԱՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԲԻՐԱՆԵՐ, հին հունական դիցաբանության մեջ ստորերկրյա աստվածություններ: Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ: Պաշտամունքը տարածված է եղել գլխավորապես փոքր Ասիայի ծովամերձ շրջաններում: Առավել հայտնի սրբավայրերը եղել են Թեբե քաղաքը (Բեովտիա), Սամոթրակիա և Լեմնոս կղզիները: Սամոթրակիայում համարվում էին «մեծ աստվածներ», Լեմնոսում՝ Հելիեստոսի ուղեկիցներ ու օգնականներ: Ենթադրվում է, որ Կ-ի պաշտամունքը "Հունաստան է թափանցել Արևելքից (փռյոլգիայից կամ փյունիկիայից):
