ՀՍՀ/ԿԱԲՈՒԿԻ
ԿԱԲՈՒԿԻ, Ճապոնիայի դասական թատրոնի տեսակ: Սկզբնավորողը համարվում է կին գործիչ Օ-Կունին, որը 1603-ին հանդես է եկել կանանց թատերախմբով: 1629-ին կանանց թատերախմբերի ելույթներն արգելվել են: 1652-ից Կ-ի ներկայացումներում հանդես են գալիս միայն տղամարդիկ, որը և պատճառ է դարձել կանանց դերեր կատարողների հատուկ ամպուլայի (օննագատա կամ օյամա) առաջացման: Կ. վերելք է ապրել XVII— XVIII այ., կազմավորվել են բեմական անունների, ամպլուաների ժառանգորդությամբ դերասանական դինաստիաներ, հռչակվել են Իտիկավա Դանձյուրո 11 և Սավաասրա Սոձյուրոն, կենտրոնը Կիոտոյից և Օսակայից փոխադրվել է էդո (այժմ՝ Տոկիո): Կ. պահպանելու նպատակով 1966-ին Տոկիոյում բացվել է «Կոկուրիցու գեկիձյու» պետական թատրոնը: Կ. թաարոնը 1928-ին և 1961-ին հյուրախաղերով այցելել է ՍՍՀՄ:
Գրկ. Гундзи Масакацу, Японский театр Кабуки, пер. с япон., М., 1969.
