ՀՍՀ/ԿԱԲՈՒՐ
ԿԱԲՈՒՐ Բորիս (ծն. 15.9.1917, Տարտու), էստոնացի սովետական գրող, թարգմա նիչ: Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիգիկայի ֆակուլտետը: Անդրանիկ պիե սը («Ռոաս», 1964) բեմադրվել է Տալլինում, Լենիևգրադում, Հելսինկիում, Երևանում: Գրել է նաև «Ռոպսն օգնում էրոլորին» (1965), «Հակալույս» (1968) պիեսները: Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է: 1973-ին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահմանված միջազգային գլխավոր մրցանա կին: Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, 4. Լոնզֆելլոյի, Ու. Ուիտմենի, է. Լի Մաստերսի, Ն. Վիների առանձին երկեր: Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրել հայ դասականների ստեղծագործությունները: Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Ե. Չարենցի «Երկիրեաիրի»ն (1966) և «Մասունցի Գավիթ» (1975) էպոսը:
Գ. Աբգարյան
