ՀՍՀ/ԿԱԲՐԱԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԲՐԱԼ (Cabral) Համիլկար (կեղծանունը՝ Զաս սի Աբել) (1924—1973), Գվինեայի (Բիսաու) և Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ: Գվինեայի և Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆրիկյան կուսակցության (որը 1963-ից գլխավորել է պորտուգալական գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարը) հիմնադիրներից մեկը (1956) և գլխավոր յարաուղարը: Եղել է ՍՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստ-ի պատվավոր դոկտոր (1971): Կ-ին սպանել են գաղութարարների գործակալները:
